Հունվարի 4-ին Վարդան Օսկանյանի որդու` Արման-Մինաս Օսկանյանի մասնակցությամբ Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել. «Էդեմ» ակումբի դիմաց՝ Թումանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում, վերջինս իր երկու ընկերների հետ ծեծի է ենթարկել մի երիտասարդի՝ ջարդելով նրա քիթը:
Տուժած երիտասարդը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ ոստիկանությանը հայտնել է, որ ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից:
Հետագայում` հունվարի 9-ին, պարզվել է, որ տուժող երիտասարդին ծեծի են ենթարկել Արման-Մինաս Օսկանյանը և նրա երկու ընկերները:
Տեղեկությունը, ըստ «Առաջին լրատվականի», հաստատել են ոստիկանությունում` նշելով, որ ընթանում է քննություն: