▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան ԱՅՎԱԶՅԱՆԻ դեմ 37,5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ վճիռ է կայացվել

Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը սեպտեմբերի 6-ին կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար հoգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»)։ Ինչպես գրում է hetq.am-ը, կատարման թերթի պայմաններով ԳԳՄ-ի օգտին պետք է գանձվի ավելի քան 37,5 միլիոն դոլար:

Ըստ վճռում եղած նյութերի՝ 2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված և ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի և Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը։

Միջազգային առևտրի պալատի («ՄԱՊ») կանոնների համաձայն՝ ընկերությունը 2006թ-ի դեկտեմբերի 29-ին դիմել է Փարիզում տեղակայված արբիտրաժ։ 2008 թ. հունիսի 25-ին Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը կայացրել է որոշում՝ Այվազյանից պահանջելով որպես պատասխանող ներկայանալ ՄԱՊ-ի արբիտրաժ։ Իսկ 2008 թ. սեպտեմբերի 5-ին ՄԱՊ-ի Միջազգային արբիտրաժային դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն՝ Այվազյանը պետք է համարվի որպես կողմ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ 2008 թ. հունիսի 25-ին կայացրած որոշման համաձայն։ Այնուհետեւ՝ 2011 թ. դեկտեմբերին, ՄԱՊ-ի Տրիբունալը որոշել է գործընթացը շարունակել միայն հայտնի երեք բաժնետերերի մասով:

2012 թ.մարտին ԳԳՄ-ն դիմել է դաշնային դատարան՝ պահանջելով որոշում կայացնել Այվազյանի նկատմամբ նույն Դատարանի կողմից նախկինում կայացրած որոշման հիման վրա կամ համապատասխանեցնել ՄԱՊ-ի Տրիբունալը նախադեպերին։

Այվազյանի գործողությունների արդյունքում կրած վնասների ապացույցների հիման վրա ԳԳՄ-ի օգտին կայացված $37,537,978.02 ԱՄՆ դոլարի դաշնային դատարանի վերջնական որոշումը բաղկացած է $27,152,244.50 ԱՄՆ դոլար վնասի հատուցման գումարից, գումարած $10,385,734.52 ԱՄՆ դոլար տույժերը՝ հաշվարկված 9%-ով՝ սկսած 2008 թվականից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее