|
«Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի ու բուքմեյքերական գործունեության ծավալները»,- «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր, հիմնական զեկուցող Հայկ Սարգսյանը: Նախագծով առաջարկվում է առկա հարկերից ու տուրքերից բացի, 10 տոկոս շրջանառության հարկ սահմանել նշված ոլորտի վրա: «Գործադիրի ու օրենսդիրի մի շարք գործընկերներ դեմ էին նախագծին՝ ասելով, որ այս փուլում հարկային բեռի բարձրացումը նպատակահարմար չէ: Հուրախություն ինձ՝ վարչապետը կողմ է արտահայտվել հարկային բեռի բարձրացմանը և առաջարկել է փոփոխություններն ուժի մեջ մտցնել օրենքի ընդունումից հետո: Առաջարկվել է շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ. առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կկատարենք համապատասխան փոփոխություններ»,- ասել է պատգամավորը: |
«Վարչապետը կողմ է արտահայտվել հարկային բեռի բարձրացմանը». Հայկ Սարգսյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


