Nyut.am-ը գրում է. Ե՛վ Վանո Սիրադեղյանի, և՛ իշխանական վերին էշելոնի ազդեցիկ որոշ դեմքերի կարծիքով` առաջիկա ամիսների ընթացքում հնարավոր է կուլիսների ետևում քաղաքական որոշում կայացվի, և Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան:
– Ուշադիր հետևեք Հ1 և այլ հեռուստատեսությունների այսօրվա թողարկումներին, – Մարտի 5-ին կայքի թղթակցին ասաց մի բարձաստիճան պաշտոնյա` չցանկանալով, որ իր անունը շեշտենք:
Մարտի 5-ին և՛ Հ1-ով, և՛ այլ հեռուստաալիքներով, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ, գրեթե բոլորը իրենց հաղորդումներով ցուցադրեցին մի տեսանյութ, որտեղ Վազգենն ասում է, որ Վանո Սիրադեղյանն իր մտերիմ ընկերն է:
Իսկ այդ օրը և հետագա մի քանի օրերին, կրիմինալի ակտիվացման և սպանությունների «ֆոնին» հաճախ էին հնչում կարծիքներ, որոնք մոտավորապես այս ենթատեքստն ունեին. «Վանոյի ականջը կանչի, նա բոլոր գողականներին հանեց Հայաստանից»: