▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկտամամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորում 27-ամյա Դավիթ Քոչարյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 00.15-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Վանաձորի բնակիչ, 1989 թվականին ծնված Դ.Քոչարյանը, պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով, տեղափոխվել է իրենց մոտ:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Դավիթ Քոչարյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ  տուժողը կյանքի համար վտանգավոր վնասվածքն ստացել է Վանաձոր քաղաքի «Ֆուլ հաուս» սրճարանի մոտ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են  2 պարկուճ, արնանման հետքեր: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։ Վերջինս ևս Լոռու մարզի բնակիչ է՝ 1980 թ. ծնված։


Ապացույցների համակցությամբ՝ դեկտեմբերի 19-ին որոշում է կայացվել 36-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее