Shamshyan.com-ը գրել է, որ հոկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Վանաձորի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայից կրծքավանդակի ձախ մասում ստացած հարվածի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղա-երեխան մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան 9 շենքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանն էր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում