▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրամ Սահակյանի դեմ գործ է հարուցվել՝ «ատելության խոսք» տարածելու հիմքով

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։  Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Մեդիահաբ-ն է գրում ու հավելում․ «Մեզ տեղեկություն էր հասել այն մասին, որ Հայաստանի վաստակավոր մշակութային գործիչ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել՝ իր ելույթներում «ատելության խոսք» քարոզելու հիմքով։

Մեզ հետ զրույցում Վահրամ Սահակյանը չէր հաստատել տեղեկատվությունը՝ նշելով, որ որևէ տեղեկություն այդ մասին չունի։

«Ես երբևէ որևէ անձի անուն չեմ տալիս, չեմ կարծում՝ գործ հարուցելու հիմք կա»,- նշեց Սահակյանը։

Մենք նաև փորձեցինք ՔԿ-ից տեղեկություն ստանալ, և պարզվեց, որ մեզ հասած լուրերը համապատասխանում են իրականությանը։

«2025 թվականի հունվարի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- տեղեկացրեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 329 հոդվածը ենթադրում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը։

Վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով էլ սահմանվում է, որ այդ արարքն արվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Նշենք, որ արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее