Ջահելները գոռում-գոչում,
Կանչում են աղեկեզ.
- Տարոն, Տարոն, տուն ենք ուզում՝
Հարյուր դրամով տուն տար մեզ։
Խեղճ Տարոնը կաբինետում
Ծանր տնքաց տխրալի.
- Հարյուր դրամով, ձեզի մատաղ,
Ես ձեզ չեմ տուն հասցնիլ։
- էդ խաբում է՞ր սուտլիկ Գագոն,
Ինքը ասաց թղթակցին.
«Չենք թանկացնի ոչ մի դեպքում՝
Հօգուտ հպարտ հայ ազգին»:
Արևն ելավ, անց էլ կացավ,
Մենք նստած ենք դեռ էսպես,
Գագո, Տարոն տուն ենք ուզում]
Հարյուր դրամով տարեք մեզ։
- Հիսուն դրամ էլ ավելացրեք՝
Ձեզ տուն տանենք սևերես,
Քիչ էլ կացեք, սիրուն բալեք,
Իմ գազելը խոդ տամ ես։
Գծատերեր կան քաղաքում՝
Էստեղ-էնտեղ պպզած
Նրանք ձեզ էնքա՜ն շատ են սիրում,
Որ չեն թողնիլ ձեզ նստած։
Կերթամ էնտեղ, նրանց կասեմ,
Որ սպասում եք, իմ բալեք,
Հարյուր հիսուն դրամ թալեմ,
Որ իրենց Գազել նստեք։
- Հարյուր դրամ է իրենց հասնում,
Սակայն էդ էլ է ձեզ շատ.
Մեզ Ֆրիքարն է ձրի տանում
Էս կանգառից մարդաշատ։
Դռներն էլ ետ չբացվեցան
Քաղաքապետարանի,
Պետը գծերի վարչության
Գնաց որ մի ճար անի։
Ջահելները գոռում-գոչում
Կանչում են աղեկեզ.
- Տարոն, Տարոն, տուն ենք ուզում՝
Հարյուր դրամով տուն տար մեզ։
Աղբյուր` ovanitas.livejournal.com