▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տխմար, անգրագետ ու խղճուկ». Էվելինա Ստեփանյանը «կրակին յուղ է լցնում»

«Վերջին զանգ» սերիալի գլխավոր դերակատար Լևոն Մկրտչյանի անսպասելի ու արագ հայտնիությունից շահեց ու օգտվեց նաև նրա կինը՝ Էվելինա Ստեփանյանը։

Վերջինիս վերաբերյալ բացասական մեկնաբանությունները չեն դադարում։ Կարելի է ասել, Էվելինան ինքն էլ «կրակին յուղ է լցնում», այդ բացասական մեկնաբանությունները հրապարակելով ու, ի պատասխան, ոչ պակաս վիրավորական արտահայտություններ գրելով։

Էվելինայի ինստագրամյան էջը վերածվել է ատելության ու փոխադարձ վիրավորանքների հարթակի։ Չխախտելով արդեն ձևավորված այս «կոնտենտը»՝ հերթական անգամ Էվելինան գրել է.

«Վայ, Աստված իմ, մարդկային տհասությանը չափ ու սահման չկա, մարդ ինչքան տխմար, անգրագետ ու խղճուկ լինի, որ արդեն սենց դիվահար բաներ հերիք չի մտածի մի հատ էլ, գրի։ Մենակ թուղթ ու գիրը չէի լսել, էդ էլ լսեցի, չգիտեմ ադեկվատ մարդիկ դուք ասեք, հարցը բանի տեղ չդնելը չի, բնականաբար իրանք իմ կյանքում ժամանակը ցույց ա տվել, որ ոչինչ չեն փոխում, բայց ախր էսքան ողորմելի կենսակերպով ոնց են ապրում, ոնց չնկատես քո հասարակության էս արատավոր հոմոսափիենսներին»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее