▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը դիմել է քննչական բաժին և հայտնել`​ ​«մալալետկա Աննան» հյուրանոցի կուպեում իրենից գողացել է խոշոր չափի գումար

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Երեւանում բնակվող 46-ամյա Գրիգոր Ա.-ի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, երեկ՝ հունիսի 27-ին, ​ վերջինս դիմել է Շենգավիթի քննչական բաժին եւ հայտնել, որ 1 օր առաջ Բագրատունյաց 4 հասցեում գործող «Պարադիս» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում «մալալետկա Աննա» ներկայացած աղջիկը, օգտվելով իր անուշադրությունից, իրենից հափշտակել է խոշոր ​ չափի գումար:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի վետերանների կողմից ձեռնարկված աշխատանքների շնորհիվ պարզվել է «մալալետկա Աննայի» ինքնությունը: 
Շամշյանի տեղեկություններով՝ գումարը կազմում է 400 հազար դրամ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее