▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփի 3-րդ մահափորձի մեջ մեղադրվողը հայտարարել է, թե ինքը հայ է

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր երրորդ մահափորձի մեջ մեղադրվողը Fox News Digital-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքները կեղծ են։

49-ամյա Վեմ Միլլերն իշխանություններին հայտնել է, որ 30 տարի աշխատել է լրատվամիջոցներում, բացել է «America Happens Network» նախագիծը՝ լրատվամիջոցներում «գրաքննության» դեմ պայքարելու համար:
Ըստ Միլլերի՝ հենց այս աշխատանքի ժամանակ է սկսել մահվան սպառնալիքներ ստանալ և հրազեն է ձեռք բերել:
Միլլերը հայտարարել է, որ ինքը հայ է և ունի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս իր լրիվ հայկական անունը և փաստաթղթեր, որոնցում հայկական անունը բացակայում է, քանի որ այդ փաստաթղթերի օգտագործումը աշխարհի որոշ վայրերում կարող է հանգեցնել իր սպանության՝ «դարերի ընթացքում հայերի ոչնչացման արշավի պատճառով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее