karabakh-open.info-ի փոխանցմամբ՝ այսօր Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի տարածքում տրակտորը պայթել է հակատանկային ականի վրա։ Ինչպես մեզ հայտնեցին ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունից, տուժողները երկու հոգի էին՝ նույն գյուղից։ Պայթյունի հետեւանքով տուժածներն այժմ գտնվում են Մարտունու շրջանային բուժմիավորումում։ Ինչպես Karabakh-open.info-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է բուժմիավորման գլխավոր բժիշկ Գրիգորի Գասպարյանը, տուժածների վիճակը բավարար է։