Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձել է Անթալիայում անցկացված դինավագիտական համաժողովին ու հայկական կողմի մասնակցությանը. «Անթալիայի դիվանագիտական ֆորումը միջազգային կազմակերպության ձևաչափ չէ, կազմակերպիչը Թուրիքայի արտաքին գործերի նախարարությունն է։ Նրանք Անթալիա են հրավիրում այն երկրներին, ովքեր իրենց հետ բարեկամական տրամադրվածություն ունեն։ Հայաստանը դրան սկսել է մասնակցել 2022 թվականից, պատերազմից հետո միայն։ Արարարտ Միրզոյանը 2022 թվականին մասնակցել է ֆորումին, 2023 թվականին հաստատել է իր մասնակցությունը, բայց երկրաշարժի պատճառով ֆորումը չի կայացել, այս տարի նորից գնացին։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, հանդիպումներին չեն գնում, Թուրքիայից մի առիթ լսում են, վազում՝ մասնակցելու»,- նշել է նա: |
Թուրքիայից մի առիթ լսում են, վազում՝ մասնակցելու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet