Թուրքիայի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել երկրի արդարադատության և արտաքին գործերի նախարարություններին, Թուրքիայի մաքսանենգության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և հետախուզության վարչություններին, ինչպես նաև Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին՝ համագործակցության համար։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների, արտահանձնվածներից մեկը Թուքիայում հայտնի հանցավոր խմբավորման առաջնորդ Էրջան Յըլազն է, որը մեկ տասնամյակից ավելի գտնվել է հետախուզման մեջ, այս խմբավորումը բազմաթիվ սպանությունների և հանցավոր գործունեությունների հեղինակ է:
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր էին հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին․ Տեսանյութը կարող եք դիտել Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։