▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տուրիզմի հերը ևս անիծված է. ոլորտը Նիկոլի գիշատիչ խմբակի ձեռքում է»

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «@Sputniklive-ը պարզել է, թե հանգստի որ ուղղություններն են ամենահայտնին դարձել գալիք Ամանորյա տոներին ռուսների համար։ Բերված սանդղակը շոկային է` Հայաստանը չկա ցանկում։ Ու դա դեռ հերիք չի, Ադրբեջանն էլ 3-րդ տեղում է։ Պարզ է` խնդիրը քաղաքական է (տուրիզմով զբաղվողները դա կոնկրետ փաստերով ասում են)։ Պարզ է նաև` ով է այս խայտառակ պատկերի թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն, ում լակոտակրատիայի պատճառով ովքեր են պատժվում, և ինչպիսի կարևոր ոլորտ է հայտնվում կրախի առջև։
Համեմատության համար ասեմ, որ 2021-ին ՀՀ-ն 2-րդ տեղում էր (տե՛ս կողքի սանդղակը): Հասկանո՞ւմ եք` ինչ է կատարվում, և ինչ տխուր վիճակում են տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները Հայաստանում (տուրընկերություններ, հյուրանոց, ռեստորան, վարձով տներ, տաքսիներ, սնունդ և լիքը այլ հարակից ծառայություններ)։
Տուրիզմի հերը ևս անիծված է. ոլորտը Նիկոլի գիշատիչ խմբակի ձեռքում է»։

Հավելենք, որ Փաշինյանի որոշմամբ՝ օրերս Զբոսաշրջության կոմիտեի նախագահ է նշանակվել Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ  Լուսի Գևորգյանը, ով, հիշեցնենք,  ըստ Հայելի․am-ի հրապարակման,  ոչ միայն հայտնի է որպես  Վահագն Մկրտչյանի «Արարատ Վայն»-ի աշխատակից եւ միաժամանակ «Դիչըթեյն»-ի հանրային կապերի պատասխանատու, այլ նաև նրանով, որ,  ըստ լուրերի,  իր հիմնարկում կոորդինացնում էր նիկոլական ֆեյքաբուծարանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее