Հիփոթեքային շուկայի առաջատար «Ամերիաբանկ»-ն արդեն երկու օր է` «Մերիդիան էքսպո» կենտրոնի ամենականաչ տաղավարում է: Բանկը մասնակցում է տարվա ամենամեծ «Տուն էքսպո»-ին` ներկայացնելով հիփոթեքային օնլայն վարկավորման համար նախատեսված MyHome հարթակը։ Այցելուներն ունեն բացառիկ հնարավորություն` գտնելու հիփոթեքային վարկավորման՝ իրենց նախընտրություններին ու կարիքներին համապատասխանող տարբերակը՝ անկախ նրանից՝ իրենց երազանքի տունը Երևանում է, մարզերում, թե արտերկրում, գնորդը Հայաստանի ռեզիդենտ է, թե Սփյուռքի ներկայացուցիչ:
«Ամերիաբանկ»-ի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Լիանա Աղայանն ընդգծում է, որ «Տուն էքսպո»-ն մեկ հարթակում է միավորել շուկայի բոլոր մասնակիցներին՝ գնորդներին, բանկերին, կառուցապատողներին և բրոքերներին:
«Մենք մշտապես կարևորել ենք մեր հաճախորդների կարիքների բացահայտումը և այսօր ունենք հնարավորություն` լսելու նրանց առաջարկները, ինչը մեզ կօգնի հետագայում բարելավել մեր պրոդուկտային առաջարկները: Մենք մեր կառուցապատողների հետ կառուցում ենք կայուն, վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ, համատեղ մշակել ենք պրոդուկտային առաջարկներ նաև հատուկ էքսպոյի այցելուների համար՝ հնարավորություն ընձեռելով` գնելու իրենց երազանքների տունը ավելի ցածր տոկոսադրույքով և ավելի մատչելի գնով»,- ասում է Աղայանը:
Բանկն ունի նաև բացառիկ առաջարկ. տաղավարի այցելուները երեք օր շարունակ ցանկության դեպքում տեղում կարող են ձեռք բերել անշարժ գույք, ձևակերպել օնլայն հիփոթեք և այն ստանալ ավելի ցածր տոկոսով` տարեկան 13%-ի փոխարեն 12.5%։
«Մենք ներկայացնելու ենք նաև պետական աջակցության բոլոր այն ծրագրերը, որոնց Ամերիաբանկը միացել է և որոնք լրացուցիչ արտոնություններ են տալիս հաճախորդներին, ովքեր անշարժ գույք են ցանականում ձեռք բերել»,- ասում է «Ամերիաբանկ»-ի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանը և հավելում, որ «Ամերիաբանկ»-ը հիփոթեքային շուկայում ունի 22% մասնաբաժին, հիփոթեքային վարկերի պորտֆելն այս տարի արձանագրել է ավելի քան 50 մլրդ դրամի աճ՝ հատելով 285 մլրդ դրամի շեմը:
Անկախ նրանից` տունը Երևանում է, մարզերում, թե արտերկրում, գնորդը Հայաստանի քաղաքացի է, թե Սփյուռքի ներկայացուցիչ, Ամերիաբանկն ունի հիփոթեքային վարկավորման առաջարկ յուրաքանչյուրի կարիքներին համապատասխան:
Ամերիաբանկի MyHome հարթակի ղեկավար Տիգրան Գրիգորյանը հայտնեց, որ պրոդուկտի ստեղծման առաջին իսկ օրվանից նպատակ են ունեցել անշարժ գույքի ձեռքբերման գործարքները դարձել ավելի ճկուն և հարմարավետ հաճախորդների համար։ Մեկտեղելով շուկայի գրեթե բոլոր կարևոր խաղացողներին՝ «Ամերիաբանկ»-ն առաջարկում է բավականին ճկուն գործընթաց գնման, վաճառքի, ինչպես նաև անշարժ գույք փնտրելու և հիփոթեքային վարկեր ձևակերպելու ու ստանալու համար։
«Դրանից հետո ամբողջ գործընթացը նորից տեղի է ունենում առցանց, բանկ հաճախելու անհրաժեշտություն չկա։ Միայն պետք է այցելել նոտարական գրասենյակ՝ պայմանագրի վավերացման համար»,- ասաց Գրիգորյանը։
«Ամերիաբանկ»-ը զգալիորեն բարելավել է իր դիրքերը շուկայում՝ կատարելագործելով իր հարթակը` MyHome-ը, որն իր բնույթով առաջինն է շուկայում: Միայն առաջնային շուկայից ներկայացված է ավելի քան 3700 բնակարան: Այս տարվանից հարթակն ընդլայնվել է՝ ներառելով նաև երկրորդային շուկայի` 1000-ից ավելի բնակարաններ:
«Ամերիաբանկ»-ի ներդրումային և գրավով ապահովված վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Մարիանա Հովհաննիսյանն էլ նշում է, որ ներդրումային վարկերի գծով ունեն նոր առաջարկ իրենց գործող և ապագա հաճախորդների համար՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներդրումային նպատակով տուն ձեռք բերել արտերկրում։
«Տվյալ վարկերը տրամադրում ենք մինչև 20 տարի մարման ժամկետով, տարբեր արժույթներով՝ ըստ հաճախորդի ցանկության։ Տուն էքսպոյի շրջանակում ունենք բացառիկ արտոնություններ տվյալ վարկատեսակի մասով, ինչի համար բոլորին հրավիրում ենք մեր տաղավար՝ բաց չթողնելու այս մեծ հնարավորությունը ներդրումային գույքի սեփականատեր դառնալու համար»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` «Ամերիաբանկ»-ի ներդրումային վարկը Հայաստանում առաջին և դեռևս միակ վարկատեսակն է, որով հնարավոր է գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում: Էքսպոյի այցելուներին «Ամերիաբանկ»ը ներդրումային վարկերի համար առաջարկում է տարեկան 1%-ով ավելի ցածր տոկոսադրույք դրամային, դոլարով և եվրոյով վարկերի համար, համապատասխանաբար, 13%, 9.5% և 7.5%։
Քո տունը Հայաստանում. «Ամերիաբանկ»-ը հիփոթեքային վարկ է առաջարկում նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Անկախ բնակության երկրից` Սփյուռքի հայրենակիցները կարող են դիմել բանկ հիփոթեքային վարկավորման համար և գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում։ Նշենք, որ վարկը տրամադրվում է՝ անկախ դիմողի բնակության վայրից և առանց տրամադրման ու սպասարկման վճարների։
Ի դեպ, «Տուն էսքպո»-ն բաց է մինչև հոկտեմբերի 27-ը ներառյալ, իսկ այդ օրերին Ամերիայի փորձառու մասնագետները տեղում իրականացնելու են խորհրդատվություն հիփոթեքային վարկավորմամբ տուն գնել ցանկացող այցելուների համար։