shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Չարենցավանի բաժին, որ պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեծահասակ մի կին:
Օպերատիվ քննչական խումբը պարզել է, վիրավորը 79-ամյա Հասմիկ Նազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Չարենցավան 4-րդ թաղամասի 6-րդ շենքի 22 բնակարանից, որտեղ նրան ծեծի է ենթարկել թոռը՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 13-րդ շենքի բնակիչ 31-ամյա Հարություն Նազարյանը:
Գիշերը գիտակցության չգալով տատը հիվանդանոցում մահանում է:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում