Տո դուք ի՞նչ գիտեք՝ Լոռին ու՞ր ա․ Փաշինյանը «վրա տվեց» լրագրողներին
Բացարձակապես սուտ է, հերյուրանք ու զրպարտանք է, որ ՀՀ Տավուշի մարզի թեկուզ մի միլիմետր տարածք վիճարկման ներքո է, այդպիսի բան լինել չի կարող, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա քաղաքական միավորներ հավաքելու նպատակով որոշ ապապետական ուժերի կողմից վճարովի ձևով տարածվող սուտ է.
«Էդ որ ուրիշներն ասում են, դուք էլ կրկնում եք, դուք գիտե՞ք Լոռին որտեղ է... լսեք, Կապանում սահմանը մի քանի մետրի վրա է։ Մենք խոսում ենք անվտանգության մասին։ Մի քանի մետրի վրա եղել ու կան Այգեհովիտ, Բերքաբեր, Այգեպար գյուղերը։ Տավուշի մարզը մի քանի մետրի վրա է։ Բա 30 տարի ո՞նց է մի քանի մետրի վրա։ Մենք խոսում ենք անվտանգային համակարգ կառուցելու, երկրի սահմաններ ստեղծելու մասին։ Մինչև մենք քարտեզ չհամաձայնեցնենք, պրոցես չի կարող տեղի ունենալ։ Պետք է համաձայնեցում լինի»։
***
Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք Բաղանիս-Այրում անունով գյուղ չի եղել, չի եղել նաև Ներքին Ոսկեպար, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ ՀՀ տարածքում եղել է կա ու կլինի Ոսկեպար անունով գյուղ, Բաղանիս անունով գյուղ։