▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիմատին Wildberries-ի հարցով դիմել է Միրզոյաններին

Ռեփեր, գործարար Տիմատին տեսանյութ է հրապարակել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հետ, աջակցություն հայտնելով նրան և նաև հայտարարել, որ «մարդիկ մտել են ուրիշի ընտանիք» և «փորձում են վերցնել բիզնեսը»։ Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

Վլադիսլավ Բակալչուկը Russ ընկերության ղեկավարներ Միրզոյան եղբայրներին մեղադրում է Տատյանա Բակալչուկին «ռեյդային զավթման» ու շահարկման համար։ Նրա խոսքով՝ կինը իրեն լքել է գարնանը։ 

Wildberries առցանց խանութի և Russ արտաքին գովազդի օպերատորի միաձուլման մասին հայտարարվել էր հունիսի 18-ի երեկոյան։ РБК-ի աղբյուրները հայտնել էին, որ նոր միավորված ընկերությունների խմբի գործադիր տնօրենը կդառնա Ռոբերտ Միրզոյանը։

Տատյանա Բակալչուկը հերքել է «ռեյդային զավթման» մասին հայտարարությունները, նշել է, որ իր ամուսինն ընկերությունում ունի 1% և Russ-ի հետ միավորվելու որոշումը որակել է Wildberries-ի վերափոխման մաս:

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее