Երևանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ընդգծեց, որ քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանին։
«10 մլրդ դրամ մսխվել է ԱՆԻՖ-ի գործով, կա քրեական գործ, մեղադրալ չկա։ COVID-ի հետ կապված՝ էլի քրեական գործեր, մեղադրյալ չկա։ Քաղաքապետարանի հետ կապված էլ տարբեր քրեական գործեր կան, մեղադրյալներ չկան։ Որ ուղղությամբ էլ նայում ես, քաղաքի կառավարումը տապալված է։ Եվ արտահերթ ընտրություններն առավել քան արդիական են»,-ասել է Մանուկ Սուքիասյանը։
***
Երևանի ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն իր ելութում անդրադարձավ քաղաքապետարանի կառավարման խնդիրներին․ «Ասում եք՝ այնքան ասֆալտապատում ենք արել, որ սովետական ժամանակներից չի արվել։ Ձեր փոխարեն, չասեմ ախուրյանցի Անոն, բայց Աղազարյան Հովիկն էլ ստեղ նստած լիներ, կառավարության տված 2,5 մլրդ դրամով էդ ասֆալտապատումը կաներ։ Կամ 125 մլրդ բյուջեի պարագայում, ինչո՞ւ 2,5 մլրդ չկա ասֆալտապատման համար, որ պետք է կառավարությունը տա, մենք էլ ուրախանանք։ |
Դիտեք նաև՝