«Տիգրան Առաքելյանին էլեկտրահարե՞լ եք ձեր աշխատասենյակում»․ Լրագրողը՝ Քյարամյանին
***
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև հարցին, թե ի՞նչ խաչ է կրում իր ձեռքին: «Սովորական խաչ է»,- ասաց նա: Անդրադառնալով դիտարկմանը, թե ըստ տարածվող լուրերի՝ իր ձեռքին հանցագործ աշխարհից ուղարկված խաչ է, Քյարամյանը պատասխանեց. «Չէ, Տաթևի վանքում պատրաստված խաչ է»: «Իսկ որքա՞ն են խաչը և «ոտքից գլուխ արա ես» արտահայտությունը համատեղելի»,- այս հարցից հետո Քյարամյանը դադարեց պատասխանել լրագրողների հարցերին: |
***
«Եթե քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր են եղել, ապա ոչ մի կերպ չեմ կարող գնահատական տալ։ Ինձ հարցաքննության չեն կանչել և այս առումով որևէ այլ մեկնաբանություն տալու ո՛չ իրավական հիմք ունեմ, ո՛չ էլ կոռեկտ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ իր հայտարարությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթին։ «Ինչ ասել եմ, փաստերով հիմանավորվող բաներ են, սակայն այս առումով բացարձակ կոռեկտ չէ մանրամասներ հայտնելը»,- նշեց Քյարամյանը՝ հավելելով, որ ոչ բոլոր միջամտություններն են, որոնք կարող են հանցավոր համարվել, ուստի, Աղազարյանի տղայի համար միջնորդությունը հանցավոր չհամարելով, հայատրարություն չի տվել։ *** |
Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մի հրապարակման, ըստ որի՝ զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ քաշքշուկ է եղել, և Քննչական կոմիտեի նախագահը բռնել է զոհված զինծառայողի ծնողի օձիքից: Քյարամյանը հերքեց այդ տեղեկությունը՝ մանրամասնելով. «Դրա հետ կապված մի բան կասեմ՝ տեսագրություն կա, հարմար չգտանք այդ տեսագրությունը հրապարակել, բայց կա, մեր այդ սենյակը տեսագրվել է, դրա վերաբերյալ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել, քննիչը եկել է, տեսագրությունը զննել է, զարմացել է»: |