Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե՞ս և ո՞վ է Երևանում, Աթոյան անցուղում, այրել «Nissan» մակնիշի մեքենան․ Asekose.am-ի տեղեկություններով, այն պատկանում է Քրեակատարողական վարչության ավագ օպեր Կարեն Գրիգորյանին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:37-ին, մարվել՝ 04:53-ին: Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ․ Գ․) դիմային հատվածը և սրահը։ Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը»: