▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ, թե ի՞նչ է կատարվում Երևանում վարդավառի տոնին՝ մասնավորապես՝ Կարապի լճում

Ի՞նչ է կատարվում Երևանում վարդավառի տոնին՝ մասնավորապես՝ Կարապի լճում, կարող եք դիտել ներկայացվող տեսանյութում:

Հիշեցնենք, որ այսօր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

«Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է։

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք:

Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Նշենք, որ երկուշաբթի օրը աշխատանքային է, քանի որ Կառավարությունը որոշում չի կայացրել այն ոչ աշխատանքային դարձնելու վերաբերյալ։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее