▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թե բա ո՞վ բերեց Նիկոլին: Այ մեկը էս կատեգորիան»

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ, ահավոր շատ ծիծաղալու ա, երբ Նիկոլին դավաճան ասողը, Սյունիքի «հերոսը», իր աջակիցների կողմից նոր «Նժդեհ» հռչակվածը գնում է ու Նիկոլի հետ համալիրում մասնակցում է բանակի օրվան նվիրված միջոցառմանը: Էն բանակի, որի զինվորներին Նիկոլն անվանում էր գետնից շոկոլադ ճանկռողներ: Էն բանակի, որին ջախջախեց Նիկոլը, էն բանակի, որի սպաների մեծամասնությանը «յուբկա» հագցրին ու ասին Նիկոլին «չեստ» պիտի տաք, արա: Էն բանակին, որի զինվորներին էսօր ոչ թե կազառմում են պահում, այլ` գոմում:
Ասում են Սյունիքի մարզպետը չկար, բայց Սյունիքի ներկայացուցիչը կար: Ուզում եմ հասկանամ՝ էս ի՞նչ երկակի ստանդարտներ են, թե՞ վախում եք խոսաք: Մեր երկրում ընդդիմադիր հասկացությունն էլ է պղտորվել: Ով ասես իրան ընդդիմադիր ա հռչակում, բայց յավնի նիկոլականա կամ էլ լատենտ նիկոլական, կամ էլ անհասկանալի կապերի մեջ էդ դավաճան թուրքանմանների հետ:
Թե բա ո՞վ բերեց Նիկոլին: Այ մեկը էս կատեգորիան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее