Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում ГАЗ 69 մակնիշի 31 ԼՍ 738 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հաղարծին գյուղի վարչական տարածքում՝ Հաղարծին-1 պահաբաժնում դեռևս անհայտ պայմաններում վթարի է ենթարկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 18-ամյա Արտակ Բաղդասարյանը տեղում մահացել է, իսկ 25-ամյա Ազատ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը եղբայրներ են։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կողաշրջված ավտոմեքենան ամբողջովին բարձված է եղել նոր կտրված հաստաբուն ծառի կոճղերով։ Իսկ մի քանի ծառեր էլ նոր, թարմ կտրված՝ տապալված էին գետնին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի վարորդի վրա 10 օր առաջ նշված անտառտնտեսության պետը ապօրինի ծառահատման համար վարչական նյութեր էր նախապատրաստել և տուգանել էր 100-150 հազար դրամ։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում