ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 20-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-36 ավտոճանապարհի Իջևան-Ճամբարակ հատվածի 21-րդ կմ-ին УАЗ մակնիշի 34 AA 817 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Գետիկ գետը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1976 թ. ծնված Ա. Ա.-ը և 1964 թ. ծնված Ո. Վ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի