ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Տավուշ կատարած հերթական այցից հետո «Հայելի» ակումբում խոսել է տավուշցիների տրամադրվածության մասին․ «Ոսկեպարում, Բաղանիսում և Կիրանց գյուղում Նիկոլ Փաշինյանի աջակիցների թիվը մեծ է, բայց նրանք էլ են շոկի մեջ Փաշինյանի հայտարարությունից, թե՝ եթե չհանձնեք, պատերազմ է լինելու։ Շանտաժի և սպառնալիքի միջոցով հերթական զիջումների գնալու փորձ արվեց։ Տավուշցիներն ասում են՝ 10 օրից պետք է գար, 20 օր է անցել, ո՞ւր է: Իջևանում խնջույքի ժամանակ ունեն, ոսկեպարցիներին հանդիպելու ժամանակ չունե՞ն։ Մարդիկ հստակ գնահատականը տվել են, ժամ առ ժամ մարդկանց ցասումը մեծանում է, ինչը տեսնելով, փոխել են իրենց խոսույթը՝ թե դեռ պարզ չէ, վերջնական որոշում չկա, Ոսկեպարի եկեղեցին չեն տալու և այլն։ Այս ամենը, սակայն, ժողովրդի զգոնությունը թուլացնելու, կրքերը հանդարտեցնելու փորձեր են։ Արցախ ուրացողը Տավուշն էլ է ուրանալու։ Տավուշցիներն ամուր կանգնած են, պարզապես իրենց թիկունքում պետք է զգան հայ ժողովրդի աջակցությունը»,- ասել Դանիելյանը: Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։ |
«Տավուշցիներն ասում են՝ Նիկոլը 10 օրից պետք է գար, 20 օր է անցել, ո՞ւր է»․ Գառնիկ Դանիելյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet