▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանն ընդունել է ապագա քաղաքապետին

Այսօր իմ աշխատասենյակում հյուրընկալել էի փոքրիկ Մերուժանին, ով որոշել է քաղաքապետ դառնալ, երբ մեծանա: 
Մերուժանը 5 տարեկան է և հաճախում է Աջափնյակի համար 35 մանկապարտեզը: Նրա հետ ընկերացել եմ դեռևս անցած տարի, երբ Աջափնյակ վարչական շրջան կատարած իմ աշխատանքային այցերից մեկի ժամանակ փոքրիկի մայրը մոտեցավ ու պատմեց Մերուժանի նվիրական ցանկության մասին՝ տեսնել Երևանի քաղաքապետի աշխատասենյակը: 
Վերջապես այսօր հանդիպեցինք իմ աշխատասենյակում և, պետք է ասեմ, որ Մերուժանը իրեն տան տիրոջ պես էր զգում: 

Քաջ առողջություն ու համարձակ երազանքներ Հայաստանի բոլոր մանուկներին։ 

 

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее