«Թաքցնում են աղբահանության հիմնարկի աուդիտի արդյունքները, որտեղ հնարավոր է առկա է մեծ կոռուպցիա»
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Ավագանու անդամից թաքցվում են նաև ԵԱՍՄ-ում տեղի ունեցած աուդիտի արդյունքները, որտեղ հնարավոր է առկա է մեծ կոռուպցիա։
2024թ-ին այդ հիմնարկը քաղաքային բյուջեից ստացել է մոտ 5 մլրդ դրամ։
Երևանի քաղաքապետարանին հարցում ես ուղարկում, լղոզված պատասխաները անխուսափելի են։ Այստեղ խոչընդոտվում է ավագանու անդամի վերահսկողական գործառույթը։ Չկա հիմնավորված պատասխան։ Ասում եմ, որ օրենքի համաձայն ավագանու անդամին չի տրվում mulberry համակարգից օգտվելու հնարավոդություն, հստակ օրենքի հղմամբ պատասխան չկա։ Բանավոր պատասխանը հնչում է, որ 30 տարի ավագանին այսպես է աշխատել, ու սա ասում է մի իշխանություն, որը «պայքարում» է 30 տարվա նախկինի դեմ։
Միևնույն է, ինչքան էլ փորձեք մեկդ մյուսով թաքցնել ապօրինությունները լղոզված ձևով, դա էլ ձեզ չի օգնելու։ Իսկ թաքցնողների մեծ մասը դեռ նախորդ իշխանության ժամանակվա կադրերն են՝ ներկաների հետ համագործակցող»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet