▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանգարաններից, նախարարությունից գեղանկարներ են անհետանում, և ոչ ոք չի պատժվում. hetq.am

hetq.am-ը գրում է. Որքան ուսումնասիրում ենք մշակույթի ոլորտը, այնքան սարսափելի փաստեր ենք բացահայտում: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի (այստեղ պահպանվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և գեղանկարչական աշխատանքներ), Սարդարապատի թանգարաններից անհետացել են արծաթյա իրեր, հին գորգեր: Եվ զարմանալի է, որ իրավապահները առայսօր ոչինչ չեն կարողացել բացահայտել, ավելին, շատ դեպքերում պարզապես քրեական գործեր չեն հարուցվել:  2009 թ. Հրազդանի պատկերասրահից գողացվել է 18  գեղանկար: Իսկ հայ իրավապահները անզոր են այս հանցագործությունը բացահայտել, քրեական գործը «մահացել է»:  

Հայաստանի թանգարաններում ամենատարածվածը բնօրինակ աշխատանքները կրկնօրինակներով փոխարինելն է: Իսկ բնօրինակները, բնականաբար, վաճառվում են կամ հայտնվում որեւէ պաշտոնյայի տանը: Այդպիսի իրավիճակ է գրեթե բոլոր թանգարաններում: Այս պատճառով մի շարք հիմնարկներում տնօրենի կամ ավանդապահների փոփոխության ժամանակ նույնիսկ չի հաջողվում ընդունում-հանձնում կատարել:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее