Հունիսի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում ահազանգեր են ստացվել, որ Տանձուտ գետը հունից դուրս է եկել ու ողողել առափնյա մի շարք տներ և փողոցներ Վանաձոր քաղաքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ԱԻՆ