«Տալիս ենք գյուղեր, որոնք մերն են բոլոր փաստաթղթերով, հետո՞ ինչ, որ այնտեղ ադրբեջանցիներ են ապրել»,- Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Այդ գյուղերը տալով` խնդրահարույց է դառնում Իրան, Վրաստան գնալը: Թուրքիան էլ էն կողմից կուզի Ամասիան, Բավրան էլ կփակվի»,- շարունակեց Բագրատյանը` հավելելով, որ իրենք հիմա հավաքվում են, որպեսզի պարզեն` արդյոք այս խնդիրը հուզում է լայն զանգվածների, թե՞ միայն ծանոթներն են հավաքվում այստեղ: |
Թարմացված․ «193 հատ ստորագրած արձանագրություն կա, Ադրբեջանն էլ է ստորագրել 80-ականներին, որ այդ անկլավ կոչվածները Հայաստանինն են»,- Ազատության հրապարակում հայտարարեց Հրանտ Բագրատյանը: «Հիշո՞ւմ եք Վլադիմիր Մովսիսյանին (ՀԽՍՀ կուսակցական և պետական աշխատող, ՀՀ պետական գործիչ) ադրբեջանցիները փորձում էին փախցնել, նա գնացել էր այդ արձանագրությունների հետևից, որ հողերը հետ ստանա: Մի 17 հազար հետ ստացավ, բայց սրանք միայն ներքին Հանդում մեկուկես տարի առաջ հանձնեցին 27 հազար հեկտար»,- արձանագրեց Բագրատյանը: Դիտեք նաև՝ Թարմացված․ «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում հայտնեց վարչապետի իրենց հնարավոր թեկնածուի անունը։ |
«Տալիս ենք գյուղեր, որոնք մերն են բոլոր փաստաթղթերով». Բագրատյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet