Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Ն.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 01:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի պատուհանը և 2-րդ հարկից գողացել խոշոր չափի ոսկյա զարդեր:
shamshyan.com-ի փոխանցմամբ, Արթուր Ն.-ն քննչական բաժնում հայտնել է, որ ինքը աշխատում է «Բանանց» ֆուտբոլային ակումբում՝ որպես ավագ մենեջեր: