Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի և Թբիլիսյան խճուղու նրբանցքի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Սվաճյան փողոցի բնակիչ՝ 47-ամյա Էդուարդ Մանգասարյանի վարած Mercedes մակնիշի 17 MG 717 համարանիշի, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նարեկ Գևորգյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 TV 871 համարանիշի և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 31-ամյա Դավիթ Աղաբեկյանի վարած Mercedes մակնիշի 80 DA 707 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Դ. Աղաբեկյանը, ավտոմեքենաների ուղևորներ՝ 32-ամյա Արուսյակ Աղաջանյանը տեղափոխվել են Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 69-ամյա Մարիետա Լախոյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ անչափահասներ՝ 6-ամյա Վալերի Աղաբեկյանը, 2-ամյա Առնո Աղաբեկյանը և 2017 թվականին ծնված Մարկ Աղաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ն. Գևորգյանը աշխատում է «Իդեալ» խանութ-սրահում, վիրավորներից Ա. Աղաջանյանն աշխատում է «Ինեկոբանկ»-ում՝ որպես վարկային մասնագետ, իսկ վիրավոր երեխաները Դ. Աղաբեկյանի երեխաներն են։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում