▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 1 տասնյակից ավելի մեքենաներ, կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 26-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին, երկաթե գովազդային սյանը, մի քանիսն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետևանքով կան վիրավորներ, որոնց ինքնությունը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի հանձնարարականով ՃՈ հետաքննիչները պարզում են։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее