Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 19- ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում : Ժամը 21:20- ի սահմաններում Կիևյան փողոցում` թիվ 18 շենքի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 44-ամյա Արմեն Կիրակոսյանի վարած Opel Vectra մակնիշի 34 QP 529 համարանիշի, 65-ամյա Վաղինակ Ալեքսանյանի վարած Opel Astra մակնիշի 34 SP 799 համարանիշի և 54-ամյա Գևորգ Առաքելյանի վարած Opel Astra մակնիշի 35 PU 269 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel մակնիշի 35 PU 269 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Առաքելյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում