Ստեփանավանում տեղի ունեցած դանակահարության հետքերով. Առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել
Հոկտեմբերի 5ին Ստեփանավանում երկու անձի՝ Ա.Կռոյանիև Ռ. Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել առերևույթ հանցագործություն կատարած անձը։
Վերջինիսմ եղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործով քննիչի միջնորդությունը, ևառերևույթ հանցագործություն կատարած անձի նկատմամբ որպես խափան մանմիջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով։
2014 թվականի հոկտեմբերի 5-ին` ժամը 22:20-ին, «Ստեփանավան ԲԿ» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակի հարվածից ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության են դիմել Ստեփանավանի բնակիչներ՝Վ.Կռոյանը եւ Ռ. Մանուկյանը:
Վ.Կռոյանի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի կտրած, չթափանցող վերք աջից, իսկ Ռ.Մանուկյանի մոտ` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` արտաքին արյունահոսությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական
Վարչության Ստեփանավանի քննչականբաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
ՀՀՔննչական կոմիտեի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի բաժին