Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Արզգիրի շրջանում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի հետևանքով երկու մարդ է մահացել, որոնցից մեկը հայ է:
Ինչպես հայտնում է stav.kp.ru կայքը` «Բուդյոնովսկ-Արզգիր» մայրուղու վրա «ՎԱԶ-211440» մեքենայի վարորդը, որը Հայաստանի բնակիչ էր, անհայտ պատճառներով դուրս է եկել մայրուղու երթևեկելի հատվածի հանդիպակաց գոտուց և բախվել «ՎԱԶ-21102» մեքենային:
Հայ վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 3 մարդ՝ 27-ամյա հայ և Արզգիրի 54 ու 57-ամյա բնակիչներ: