PastInfo-ն գրում է. Կանչով դեպքի վայր գնացած շտապօգնության ֆիլդշերական բրիգադայի սանիտարը գողացել է դիակի ականջողերը:
Ըստ մեղադրանքի՝ 53-ամյա կինն աշխատանքային պարտականությունները կատրելու նպատակով ահազանգով գնացել է Մաշտոցի պողոտա 51 շենք 36 բնակարան, որտեղ, ըստ ահազանգի, դիակ է եղել:
Կնոջ դիակը պատգարակով տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենայի սրահ, և այդ ընթացքում շտապօգնության սանիտարը դիակից գաղտնի հափշտակել է 50.000 ՀՀ դրամ արժողության մեկ զույգ ոսկյա ականջօղը:
53-ամյա կնոջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: