armtimes.com-ը գրում է. Քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդու կինը՝ Լիաննա Կիրակոսյանը մարմնական բազմաթիվ վնասվածքներ ունի: Հիշեցնենք, որ Ճաճոյի Էդոյի որդին սպանվել է այսօր. նրա սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կինը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` «ճաճոյի Էդոյի» որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը դեպքից առաջ ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է կնոջ հետ, ապա ծեծի ենթարկել նրան: Ծեծի հետեւանքով Լիաննա Կիրակոսյանը մարմնական վնասվածքներ է ստացել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեռեւս չպարզված հանգամքներում էլ ամուսնուն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակը հայտնվել է նրա ձեռքում եւ վերջինս ատրճանակով 7 անգամ կրակել է նրա վրա:
Ամուսնու սպանության կասկածանքով ձերբակալված կինն արդեն քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում