Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա:
Ոստիկաններն ու քննիչնեերը նշված փողոցում հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 97 շենքի բնակիչ, 26-ամյա Գոռ Գասպարյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարվածներից մեկը նա ստացել ձախ կրծքավանդակի՝ սրտի հատվածում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում