shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունվարի 30-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 44 UV 444 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 38-ամյա Գառնիկ Նիկողոսյանը և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ունեն օպերատիվ տվյալներ, որ նշված ավտոմեքենան հունվարի 26-ին եղել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի ունեցած սպանության վայրում, որտեղ կրակոցի հետևանքով սպանվել էր նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արթուր Իրիցյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ ընթերակաների ներկայությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արկադի Գաբրիելյանի գլխավորությամբ խուզարկություն է կատարվել նշված ավտոմեքենայում, որտեղ հայտնաբերվել է «Սայգա» տեսակի ինքնաձիգ, 2 հատ պարկուճ, իսկ հետևի նստատեղում հայտնաբերվել են արյան հետքեր: Ըստ տեղեկությունների՝ Գ. Նիկողոսյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել սպանվածի հետ և մինչև սպանությունը եղել է վիճաբանության վայրում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում