Պարզվում է` ճանաչված երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ոչ միայն երաժշտությամբ ու քաղաքականությամբ է տարված, այլև ունի մեկ ուրիշ նախասիրություն էլ` նկարչությունը: Այդ մասին են վկայում ֆեսբուքյան իր էջում երգչուհու տեղադրած այս լուսանկարները:
Նշենք, որ Շուշան Պետրոսյանը գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի դուստրն է: Սամվել Պետրոսյանը մահացավ այս տարվա օգոստոսի 18-ին. հոկտեմբերին կլրանար նրա 72-րդ տարեդարձը:
2009-ի սեպտեմբերի 18-ին տաղանդավոր գեղանկարիչն արժանացել էր արվեստի վաստակավոր գործչի կոչման: