▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուրջ 17 օր անհետ կորած կինը հայտնաբերվել է ողջ-առողջ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Խնձորեսկ գյուղի՝ անհետ կորած բնակչուհին:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից` հիշեցնելով, որ  2014թ. նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի 44-ամյա բնակիչ Ա.Կյալունցը ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2014թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:00 սահմաններում, կնոջ հետ վիճաբանել է կենցաղային հարցերի շուրջ, ինչից հետո վերջինս դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:


Նախապատրաստված նյութերի հիման վրա 2014թ. նոյեմբերի 14-ին Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 41-ամյա կինը 2014թ. հոկտեմբերի 30-ին ամուսնու հետ վիճաբանելուց հետո դուրս է եկել տանից և առանց որևէ մեկին տեղեկացնելու, պատահական ավտոմեքենայով մեկնել ԼՂՀ Ակնա բնակավայր եւ օրեր շարունակ մնացել անասնապահությամբ զբաղվող ոմն Արմենի տանը:


Կինը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել է, որ նշված վայր մեկնել է իր կամքով, իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, սպառնալիքներ չեն եղել:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее