Մոսկվայում օրենքով գող, Դեդ Հասանի «սանիկին»՝ 42-ամյա Սուրեն Տավադովին, ով քրեական միջավայրում ավելի հայտնի է որպես Սուրիկ Անդիջանսկի, աստիճանազրկել են: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, նրա թագազրկման պատճառներից մեկը մի քանի միլիոն դոլարի յուրացումն էր, որոնք, իբրև թե նախատեսված էին Շաքրո Մոլոդոյի համար:
Թավադովը օրենքով գողի տիտղոսը ստացել է 2004թ. օգոստոսին՝ հետխորհրդային տարածքի հիմնական հեղինակություններից մեկի՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) ուղղակի մասնակցությամբ: Ընդ որում, ինչպես ընդունված է նման դեպքերում, Սուրիկ Անդիջանսկին չի անցել «պատշաճ նախնական հարցազրույց»: