Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Հասմիկ Շահինյանի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինը ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 17-ին «սուր մինինգոէնցեֆալիտ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող Երևանի բնակիչ, 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել:
Հիվանդանոց մեկնած ոստիկանութան Շենգավիթի բաժնի օերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Ալեքս Համբարձումյանն էր, իսկ Հ. Շահինյանը ոստիկաններին տեղեկացրել է, որ երեխան մահացել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: