«ՕրագիրՆյուզ»-ը գրում է․ «Գրին» սուպերմարկետը ամիսներ շարունակ իր պաշտոնական տիկտոկյան, ինստագրամյան և այլ սոցիալական հարթակներով զբաղվում է անթույլատրելի մարկետինգով։ Մասնավորապես՝ հանրային մեծ քննարկման են արժանացել սուպերպարկետի գովազդները։
Պաշտոնական սոցկայքերում սուպերմարկետը պարբերաբար հրապարակում է աղմկահարույց գովազդային հոլովակներ, որոնցում անհայտ ծագման տղամարդը խոսում է աղավաղված հայերենով և հնչեցնում հայհոյանքեր։
Չնայած՝ հոլովակներում հայերենն ամբողջովին աղավաղված է, մի բան էլ՝ այնտեղ քարոզվում է քույր-եղբայր հարաբերությունների պղծումը։
Այս ամենը հանրային վրդովմունք է առաջացրել։ Քաղաքացիները հանդիմանում են իշխանություններին, որոնք շատ բծախնդիր են վերաբերվում, երբ անպարկեշտ բառերով քննադատում են ՔՊ-ական բարձրաստիճան պատոնյաներին, սակայն անտարբերություն են ցուցաբերում այսօրինակ այլանդակության տարածմանը։