shamshyan.com-ը գրում է. այսօր` հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:35-ի սահմաններում Երևան-Աբովյան ճանապարահատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 41-ամյա Արսեն Խորենի Պողոսյանը իր վարած BMW մակնիշի 51 TU 100 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է ճանապարհամերձ երկաթե արգելապատնեշին, որը մխրճվել է մեքենայի մեջ: Վթարի հետևանքով Ա. Պողոսյանին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի