▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոկ ապրեցի, երբ իմացա` ով է. ով էր Հայկոյի մաhից օրեր անց գաղտնի նկարել Անահիտին և որդուն Դուբայում. երգչուհին բացահայտում է

Tete A Tete հաղորդման ժամանակ երգչուհի  Անահիտ Սիմոնյանը խոսել է  Հայկոյի մահից հետո երգչուհուն ուղղված քննադատությունների մասին:

Զրույց եղավ նաև այն մասին, որ Հայկոյի հուղարկավորության ժամանակ Անահիտ Սիմոնյանը  դուրս եկավ և խոսեց լրատվամիջոցների հետ.

«Ես այնպիսի հոգեվիճակում էի, որ թշնամուս անգամ չէի ցանկանա։ Այդ օրերին տղաս չգիտեր, որ իր պապան մահացել է, և չէի ուզում ինտերնետից տեսներ այդ արարողությունը։ Ինձ համար այդ պահին ցավալի էր շատ, որովհետև ես չէի ցանկանում, որ տղաս ցավ ապրի՝ դա իմ պաշտպանողական ռեակցիան էր: Ցավալի միջադեպերից մեկն է դա։ Հայկոյի մահից  7 օր հետո երեխաս սարսափելի ցավի մեջ էր։ Չէինք կարողանում մեր վիշտը երկուսով ատել, լրատվամիջոցները, անհիմն մեղադրանքները…Ես որոշեցի երկրից դուրս հանեմ իմ երեխային և երկուսով մեր ցավն ապրենք առանձին ամբողջ աշխարհից։ Մեզ թաքուն լուսանկարում են։

Հաջորդ օրը ես արթնանում  եմ զանգերից և տեսնում եմ լուսանկարով  սխալ գրառումները։ Ես, իհարկե, դիմեցի ոստիկանություն, և այդ մարդիկ պատասխանատվություն կրեցին  օրենքի ամբողջ ուժգնությամբ։ Ի՞նչ շահեցին այդ մարդիկ ավելի վատ իրավիճակի մեջ մեզ դնելով։ Շոկս ավելի մեծ էր, երբ իմացա ովքեր են իրենք՝Սարյանի վրա գտնվող ամենամեծ ծաղկի սրահի տիրոջ կինը։Այդ ամենից հետո ասեցին խղճա մեզ ՝բողոքդ հետ վերցրու։ Երբ ոչ մեկ քեզ չի հասկանում, դու էլ չես ուզում հասկանալ։ Դուք իմ վիշտը չհարգեցիք և ևս մեկ անգամ դանակ մցրեցիք իմ սրտի մեջ։ Այդ պահին վարվեցի այնպես, ինչպես վարվեցին ինձ հետ»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее