***
«Երբ ես գալիս էի դատարան, կամուրջներին տեսա ոստիկաններ, տարբեր շենքերին կանգնած սնայպերներ: Մտածեցի, թե ինչ-որ հակաահաբեկչական գործողություն է իրականացվում Երևանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով եկել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին: «Բայց տաքսու վարորդն ինձ ասաց, որ իրենց ասել են՝ անցեք էն կողմ, վարչապետը գնում է ինչ-որ բժշկական կլինիկա՝ ստուգման: Ամբողջ այդ տարածքը գազելներով ոստիկաններ էին: Ժողովրդից չվախեցող Նիկոլ Փաշինյանը գնում էր ինչ-որ մի օրգանը ստուգելու»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով. «Սա է իրենց ժողովրդավարությունը, այս ռեժիմի ժողովրդավարության գինը»: |